Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին:
Վարչապետը ողջունել է ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև 15-ամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանի և Կանզաս նահանգի միջև գործընկերության ամրապնդմանը և ընդհանրապես ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացմանը:
Լի Թաֆանելին բարձր է գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև փոխգործակցության մակարդակը և վերահաստատել այն էլ ավելի խորացնելու ու սերտացնելու պատրաստակամությունը:
Ընդգծելով փոխշահավետ գործընկերությունը շարունակելու կարևորությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել դրա ընդլայնման հեռանկարների շուրջ: