«ԱԺ կանոնակարգ-օրենքն արգելում է ստեղծել այդ քննիչ հանձնաժողովը». Ալեն Սիմոնյան

«Մենք պատկերացումներով և եզրահանգումներով չենք շարժվում։ Սա Կանոնակարգ-օրենք է, և այնտեղ ասված է՝ եթե կա քրեական գործ հարուցված, այդ հարցի հետ կապված չի կարող ստեղծվել հանձնաժողով։ Ո՞ւմ է քննելու այդ հանձնաժողովը՝ տեսաձայնագրության մեջ եղած 2 մարդկանց, ի՞նչ տեքստի շուրջ է խոսելու։ Դա լինելու է ճնշում քրեական գործի վրա, դա ունենալու է ազդեցություն այդ գործի վրա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ ինչքան էլ գեղեցիկ ձևով բովանդակությունը կառուցեն, ճշմարտությունը մեկն է՝ Կանոնակարգ-օրենքն արգելում է ստեղծել այդ հանձնաժողովը։

Ա.Սիմոնյանն առաջարկեց կրկին փորձել նման հանձնաժողով ստեղծել և, եթե այն համապատասխանի Կանոնակարգ-օրենքին, ամենայն հավանականությամբ, իրենք կմիանան. «Բայց մենք օրենք չենք խախտի, որը նաև ձեզ խորհուրդ չենք տալիս»։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի կողմից առերևույթ պաշտոնական լիազորություններն անցնելու գործով քրեական գործ է հարուցել։

Կարդացեք նաև

ՀՀԿ-ական պատգամավորները և «Ծառուկյան» դաշինքից Իշխան Զաքարյանը ստորագրել են նույն հարցի շուրջ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկի տակ։

 

Տեսանյութեր

Լրահոս