
Սիրիայում ռադարներից անհետացել է ռուսական Իլ-20 ինքնաթիռը՝ 14 զինվորականներով

Սիրիայում սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան Հմեյմիմ ավիաբազայի դիսպետչերները կորցրել են կապը ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 23:00-ին Հմեյմիմ ավիաբազա վերադառնալիս Միջերկրական ծովի ջրատարածքի վրա կորել է կապը ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ»,- պաշտոնական հաղորդագրության տեքստից մեջբերում է անում ՌԻԱ Նովոստին:
Ինքնաթիռում եղել է 14 մարդ. նրանց ճակատագիրն առայժմ հայտնի չէ: Լաթաքիայի ջրատարածքում որոնողափրկարարական գործողություն էընթանում: ՌԴ ռազմական գերատեսչությունում ՌԻԱ Նովոստիի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ ռադարներից Իլ-20-ի անհետացումը համընկել է Լաթաքիայում օբյեկտների հրթիռակոծման հետ:
Սիրիական կողմը հայտարարում է, որ գրոհն իրականացվել է ծովի կողմից Իսրայելի օդուժի չորս ինքնաթիռների մասնակցությամբ: Երկրի SANA պետական գործակալությունը գրել է, որ ռուսական ինքնաթիռը հավանաբար խոցվել էիսրայելական օդուժի կողմից:
Մինչդեռ CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնական շրջանների աղբյուրներ, իր Twitter-ում գրել է, որ «սիրիական զենիթային կայանքները սխալմամբ խոցել են ռուսական առափնյա պարեկային ինքնաթիռը, երբ սիրիական ռեժիմը փորձում էր խոցել իսրայելական հրթիռները»:
Իսրայելն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել իրադրությունը: Մինչդեռ, նաեւ հաղորդում է, որ օդային տարածության հսկման ռուսական ռադիոտեղորոշիչ միջոցներով հրթիռների արձակումներ են գրանցվել ոչ հեռու գտնվող “Auvergne” ֆրանսիական ֆրեգատից: Սակայն այս տեղեկատվությունը նույնպես ոչ մի կերպ չի հաստատվում: