
«Ռոբերտ Քոչարյանի մարդիկ ակտիվացել են նաև մարզերում». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ ակտիվացել են նաև մարզերում։ Նրանք այս օրերին մեկնում են մարզեր, հանդիպում տարբեր անձանց հետ՝ հատկապես գործարարների և նախկին պաշտոնյաների, ովքեր բիզնես գործունեությամբ են զբաղվել կամ պաշտոն են ստացել Քոչարյանի օրոք։
Այդ հանդիպումների ժամանակ զրույցի հիմնական թեման Քոչարյանն է, նրա քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն ու հնարավոր աջակցությունը։
Ասել է թե՝ Քոչարյանը սկսել է համակիրներ հավաքել ամբողջ հանրապետությունով մեկ կամ գոնե հասկանալ՝ քաղաքականություն վերադառնալու պարագայում կունենա՞ աջակիցներ, թե՞ ստիպված է սահմանափակվել միայն Վիկտոր Սողոմոնյանով և մի քանի ՀՅԴ-ականներով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: