Իրանում 20-ից ավելի մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

21 մարդ է զոհվել, եւս երեքը վերքեր են ստացել Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:

«Սեպտեմբերի 18-ին ժամը 23:15-ին Թեհրանից Քերման ընթացող մարդատար ավտոբուսը բենզատարի է բախվել Բադրուդ քաղաքի մերձակայքում»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նշվում է, որ տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն, իշխանությունները հետաքննություն են կատարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930