Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը դժգոհ է ՀՀ-ԵՄ պայմանագրի դրույթների իրականացվող աշխատանքների տեմպից: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կատարումն ապահովող հանձնաժողովի երրորդ նիստն է։
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպմանը նրան փոխանցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղերձը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի նոր սակագնի շուրջ բանակցությունները դեռևս չեն սկսվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը, ով խոշոր գործարար էր:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը նշեց, որ Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ հանձնաժողովը հայ-թուրքական արձանագրություններն օրակարգ չի բերելու:
Նրա խոսքով` ներկայումս Յուրի Խաչատուրովն աշխատանքային վայրում է, և ինքը պարբերաբար շփվում է նրա հետ:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում չի կայանա: Ըստ նրա՝ հանդիպումը պահանջում է ժամանակ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են և հարցը պետք է հասնի իր հանգուցալուծմանը:
«Մենք երեկ հայտարարություն արել ենք դրա մասին, դուք գիտեք մեր վերաբերմունքը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հիշեցնելով երեկ ԱԳՆ հայտարարությունը ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհված ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանի դեպքի մասին։
Էլեկտրոնային կոմերցիայի չինական հսկան՝ Alibaba-ն, հրաժարվել է ԱՄՆ-ում 1 մլն աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու իր խոստումից՝ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրական պատերազմի ծավալման ֆոնին:
Փողոցից, միտինգից դեպի իշխանություն անցումը մի պահի պետք է ի վերջո տեղի ունենա։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի՝ վերջապես զգալ իր ստանձնած պատասխանատվության չափը, և իր գործողությունները սկսի կառուցել՝ հենց դրանից ելնելով։ Անգամ՝ եթե դա պահանջի հանրային «կատաղի» վարկանիշի որոշակի անկում, ինչը կփոխհատուցվի ավելի որակյալ վարկանիշի և արդյունքի հաստատմամբ։
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն առաջընթացի չի հասել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում:
«Երեք շաբաթ առաջ, երբ Երևանի ընտրարշավը դեռ չէր սկսել, ես գրել էր նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի վարչապետ և համար մեկ պաշտոնյա, ցանկալի է, որ ձեռնպահ մնա ընտրապայքարին անմիջական մասնակցությունից, և հանդես գա՝ որպես Երևանի բոլոր քաղաքացիների համար այդ ընտրությունների մաքրության և ժողովրդավարության երաշխավոր»։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Այս վճռի վերաբերյալ ՄԻԵԴ-ում տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանել են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել ՀՀ անկախության տոնի միջոցառմանը: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին՝ ինչ պատճառով, Արման Մուսինյանը պատասխանեց. «Բավարարվեք այսքանով»:
«Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասաց՝ մեր դեմ խաղ չկա, մենք սպիտակ ենք, մյուսները՝ սև, իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ»։
Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ ՀՀ երեք նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, շփումներ պահպանելով ու կոնսուլտացիաներ վարելով Իրանի ղեկավարության հետ, ձգտում է վիժեցնել ԱՄՆ-ի նախագվահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Իրանը դիմել է Միավորված ազգային կազմակերպությանը՝ խնդրելով դատապարտել Թեհրանի նկատմամբ սպառնալիքների իսրայելական քաղաքականությունը, ինչպես նաեւ հսկողության տակ առնել Թել Ավիվի միջուկային ծրագիրը:
Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել: