Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Ստամբուլում տեղի ունեցած տարադրամի փոխանակման կետի կողոպուտն իրականացնելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:

Նշվում է, որ զինված կողոպուտը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են 4 հոգու, որոնցից 2 սպասել են դրսում դիմակավորված մյուս երկու կողոպտիչները ներսում կատարել են բուն գործողությունը, ապա մեքենայով դիմել փախուստի: Գողացված տարադրամն ու այլ իրերի ընդհանուր արժեքը կազմել է 300.000 թուրքական լիրա (47.000 դոլար):

Բուրսա քաղաքում ձերբակալված 2 կասկածյալներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է (Խալիկ Բ.), մյուսը՝ Հայաստանի (Գևորգ Ա.): Ըստ աղբյուրի նրանց մոտից հայտնաբերվել է մի քանի երկրի արժույթներ, որոնք հափշտակել էին Ստամբուլի տարադրամի փոխանակման բյուրոյից:

Հետաքննությունը շարունակվում է:

Gazetevatan

Տեսանյութեր

Լրահոս