
Թուրքիայում չեն կարողանում մարել Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհը

Թուրքիայի տարածքում Արարատ լեռան լանջին մի քանի օր առաջ բռնկված հրդեհը սեպտեմբերի 17-ին քամու ազդեցությամբ սկսել է տարածվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Հրդեհի գոտու դժվարամատչելիության պատճառով հրդեհի տարածումը ժանդարմերիան փորձում է կանխել անօդաչու թռչող սարքերի միջոցով»,-գրում է «Անադոլուն»:
Արարատի լանջին բռնկված հրդեհը տեսանելի է նաև Երևանից: