ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները պետական բոլոր օղակներից հեռացնում են նախորդների հետ կապ ունեցողներին։ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսային՝ Գեւորգ Սիմոնյանին ասել են, որ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Անգամ «մեծ լավություն» են արել՝ առաջարկելով համակարգում շարքային քննիչ աշխատել։
Սիմոնյանն արձակուրդ է վերցրել, որից, հավանաբար, չի վերադառնա։ Արարատի մարզային քննչականի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ամբագում Գրիգորյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: