1995-ին կեղծիքով ընդունված Սահմանադրությունը շարունակում է անցնել կեղծիքի ճանապարհը

1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեից  առաջ նախագծին ընդդիմացող քաղաքական ուժերը դժգոհում  էին ոչ միայն հանրաքվեի դրվող նախագծի բովանդակությունից, այլև ահազանգում էին հանրաքվեի անցկացումն ապահովելու նպատակով սահմանադրական երկու օրենքները ընթացակարգային  կոպիտ խախտումներով ընդունելու մասին:

Մարտի 28-ին  ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Այս անգամ էլ ստացվեց:

ԼԿՏԻ ԿԵՂԾԻՔՆԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՄԻՆՉԵՎ ԴԱՐԵՎԵՐՋ ԻՇԽԵԼՈՒ ՄԱՐՄԱՋԻ

Մարտի 27-ի սահմանադրական օրենքը իշխանամետ մամուլում անվանվեց «ժողովրդավարության համոզիչ հաղթանակ: Սակայն այդ «հաղթանակից» անմիջապես հետո ԳԽ նիստում հայտարարվեց, որ այն  տրվել է շանտաժի և կեղծիքի պայմաններում: Մարտի 28-ին ընդդիմությունը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ՝ 1995 թվականի մարտի 27-ին իշխող վարչախումբը, իրեն հնազանդ պատգամավորների և ուժային կառույցների հետ միասին, անձամբ ՀՀ նախագահի ղեկավարությամբ, ժողովրդավարության բոլոր նորմերի խախտմամբ, բացահայտ շանտաժի և ճնշումների միջոցով, կանգ չառնելով անգամ խաբեության և լկտի կեղծիքի առջև, Հ ԳԽԳԽ-ում անցկացրեց Սահմանադրական օրենքը՝ ՀՀ ԳԽ-ում անցկացրեց ՀՀ ԳԽ-ում անցկացրեց Սահմանադրական օրենքը՝ Ազգային ժողովի ընտրությունների և սահմանադրության ընդունման կարգի մասին: Հանուն մինչև դարավերջ իշխելու վարչախմբի մարմաջի, մոռացվեցին և փոքրաթիվ ու արդյունավետ գործող պրոֆեսիոնալ խորհրդարանի մասին իրենց իսկ սեփական ճառերը, և անկախության հռչակագրով ամրագրված ժողովրդավարության և բազմակուսակցականության մասին խոստումները:

Պարտադրվեց մի որոշում, որով առանց Գերագույն  Խորհրդի 2/3-ի հավանության՝ հնարավորություն տրվեց վարչախմբին կողոպտված ու ահաբեկված ժողովրդից հիասթափության ու սարսափի մթնոլորտում, կեղծիքով ու խաբեությամբ մոտ ապագայում հանրաքվեով կորզել սեփական մենիշխանությունը ամրագրող Սահմանադրություն:

Իրենց ընտրողների հետ կապը և սեփական արժանապատվությունը կորցրած պատգամավորների այդ քվեարկությամբ սկսվեց իշխանության բռնադատման վերջին փուլը, որը կոչված է «օրինականացնելու» և էլ ավելի խորացնելու արդեն առկա անպատասխանատվության, անպատժելիության, կողոպուտի իրողությունը և ոչնչացնելու ժողովրդավարության չնչին մնացորդները:

Համոզված, որ պայքարը՝ հանուն  մեր ժողովրդի ազգային պետական շահերի, դեռ առջևում է, և գիտակցելով, որ օրենքի խախտումներով և բռնի մեթոդներով հնարավոր չէ կառուցել իրավական հզոր երկիր, նկատի ունենալով, որ վերոհիշյալ սահմանադրական օրենքը ընդունելիս, բացի ճնշումներից ու կաշառքներից, օգտագործվել են նաև բացակա պատգամավորների ձայներ, մենք 1995թ. մարտի 27-ի սահմանադրական օրենքը գնահատում ենք ապօրինի և օրինական ուժ չունեցող և հայտարարում ենք հանուն Հայաստանի ապագայի մեր պայքարը շարունակելու վճռականությունը, վստահ լինելով ժողովրդական լայն  զանգվածների ակտիվ և անմիջական աջակցությանը:

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ-ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Այսօր, 2020 թվականին, դարձյալ ընդդիմությունը հայտարարում է՝  փետրվարի 6-ին ԱԺ-ում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը և հարցը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումը օրենքի և ընթացակարգային կոպիտ խախտումներով է եղել:

(Հայտարարության տեքստը՝ «Իրավունք» թերթի 1995թ. արխիվից,  07-14 ապրիլ: «Հնարքային դեմոկրատիայի կնքահայրերը գոհ են» վերնագրով լուսանկարում՝ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան, ԱԺ նախագահի տեղակալ Արա Սահակյան):

Տեսանյութեր

Լրահոս