
«Իշխանամերձ սազանդարները կշտապեն քծնել՝ գրելով, թե «ոնց Ալիևին փռեց ասֆալտին», բայց դիվանագիտական այդ «բաց լուսամուտները» ծանր գին ունեն». Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիվանագիտությունը/հրապարակային բանակցությունը չի սիրում շատախոսություն-դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում:
Իսկ մենք միայն լեզվին չի, որ չէինք տիրապետում…
Բայց արդյոք ունե՞ք սեփական սխալները նախ տեսնելու, հետո՝ խմբագրելու ունակություն: Իսկ եթե սխալները շատ են ու անխմբագրելի՞…
Իհարկե, իշխանամերձ սազանդարները կշտապեն մխիթարել ու քծնել՝ գրելով, թե «ոնց Ալիևին փռեց ասֆալտին», բայց իրականում դիվանագիտական այդ «բաց լուսամուտները» ծանր գին ունեն:
Ավելին, գրելը-բարձրաձայն մտածելը շատ ցավալի է…»: