«Սա հերթական կեղծիքն է Արարատ Միրզոյանի անձի վերաբերյալ». Վահան Կոստանյան
«Հրապարակ» օրաթերթն այսօր անդրադարձել էր 2019-ի հուլիսին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հանդիպմանը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը վերջերս մի առիթով հանդիպել է Մ. Մըքքոնելի հետ և հարցրել է, թե ինչ կարծիքի է մեր պառլամենտի ղեկավարի մասին, ինչպիսին էր իրենց հանդիպումը։ Նա պատասխանել է․ «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու, այլ նպատակ ու իմաստ չկար մեր հանդիպման մեջ»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը 168.am–ի խնդրանքով մեկնաբանելով հրապարակումը՝ նշեց, որ դա հերթական հերյուրանքն է.
«Սա հերթական կեղծիքն է Արարատ Միրզոյանի անձի վերաբերյալ, որը հրապարակել է «Հրապարակ» օրաթերթը»:
Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով է տարածվել կեղծիքը՝ պատասխանեց. «Դա չեմ կարող մեկնաբանել»: