«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:

Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:

«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթուլատրելի է:

Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:

Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2853480404715466&id=473981732665357

Տեսանյութեր

Լրահոս