![](/banners/BeFunky-design.jpg)
Ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/son_dakika_sabiha_gokcen_deki_ucak_kazasinda_12950915_1025_o.jpg)
Փետրվարի 5-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացրած «Boeing 737» ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ էր զոհվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննությունն էր սկսել:
Ինքնաթիռի օդաչուն մեղադրվել է 3 մարդու մահվան պատճառ դարձած աշխատանքային անփութության մեջ: Օդաչուն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ Իզմիր-Ստամբուլ չվերթը սպասարկող թուրքական «Pegasus» ընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց և վթարվել՝ բաժանվելով մի քանի մասի: Ինքնաթիռում եղել է 183 մարդ, որոնցից 177-ը ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամներ: