Էլիտար զորամասի հետքերով․ պաշտոնյա է ազատվել աշխատանքից. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանից բացի, պաշտոնից ազատվել է նաեւ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասի կամ, այսպես ասած, էլիտար զորամասի բարոյահոգեբանական վարչության պետը:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վերոնշյալ զորամասում մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը: Գործով 3 անձ կալանավորվել է, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին նաեւ Մկրտչյանի համածառայակիցներ Խաչիկ Գասպարյանը եւ Սպարտակ Ավետիսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: