Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել «վատագույն դեպքում» մարտի 5-ին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ «դեմ առ դեմ» հանդիպել մարտի 5-ին Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի (Մերկելի եւ Մակրոնի մասնակցությամբ) ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը:
«Վատագույն դեպքում մենք կարող ենք Պուտինի հետ հանդիպել ավելի վաղ մեր կողմից որոշված օրը՝ մարտի 5-ին: Մենք հնարավորություն կունենանք դուրս գալ հեռախոսազրույցների շրջանակից եւ շփվել դեմ առ դեմ»,-ասել է նա: Էրդողանը նաեւ հայտնել է, որ Թուրքիայի ղեկավարությունն սպասում է փետրվարի 26-ին Ռուսաստանի պատվիրակության ժամանումը հանրապետություն՝ քննարկելու Իդլիբի իրադրությունը:
«Ռուսաստանի պատվիրակությունը ժամանում է վաղը»,- նշել է նա, հաղորդել էՏԱՍՍ-ը: