«Դրա փոխարեն թող ԱՅՈ-ն ձեռնամուխ լինի յոնջա ցանելուն…»
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրային հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Պետրոս Ղազարյանը թքած ունի, որ ինքը եւ իր ղեկավարած լրատվական ծառայությունը առաջիկա հանրաքվեի կապակցությամբ գտնվում են ամենախիստ մոնիթորինգի տակ եւ անկախ իր համոզմունքներից (մի ծիծաղեք, Պետրոս Ղազարյանը նույնպես կարող է համոզմունքներ ունենալ), պարտավոր է լինել անկողմանակալ եւ չեզոք։
Հանրային ֆինանսներով սնվող այս պաշտոնյան իրեն թույլ է տվել ՈՉ-ի շտաբի ղեկավար «նշանակվել»։ Այդ պաշտոնում «ինքնահռչակվելով»՝ Պետրոս Ղազարյանն իր պատկերացմամբ ներկայացրել է իր ՈՉ-ի շտաբի աշխատանքային գրաֆիկը Նիկոլ Փաշինյանի թիմին հատուկ գռեհիկ հումորով։
Առանց հանրային միջոցները ծախսելու, կուզեի հանդես գալ ԱՅՈ-ի շտաբի համար պատասխան 2 տեխնիկական առաջարկներով․
1․ Շտապ ձեռնամուխ լինել Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ բնակչությունը 5 միլիոնի հասցնելու գործընթացին, որպեսզի հանրաքվեին հնարավոր լինի ապահովել նրանցից առավել հպարտներից 650 հազարի ԱՅՈ-ն։ Սա դժվար խնդիր է լինելու, քանի որ ԱՅՈականները ձեռնամուխ են եկել հակառակ գործընթացին՝ տրասնգենդերներ եւ նույնասեռականներ բուծելուն, որոնք, ինչպես հայտնի է, սերունդ չեն տալիս։
Դրա փոխարեն պետք է կազմակերպել Հնդկաստանի եւ Չինաստանի քաղաքացիների ինտենսիվ ներհոսք, որոնք միանգամից կվերհիշեն իրենց ազգային արմատները: Այն, որ Վարդան Մամիկոնյանը չինացի է եղել եւ նրանք մեծ սպարապետի հպարտ սերունդներն են, եւ որ Հայաստանում Մահաթմա Գանդին իր երկրորդ հայտնությունն է ավետել, եւ ըստ այդմ՝ չինացիներն ու հնդիկները շտապ, մինչեւ ապրիլի 5-ը ցանկանում են Հայաստանի քաղաքացի դառնալ։
2. Թարգեն Նիկոլ Փաշինյանի հայտարարած 2020թ․ 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրը, մանավանդ, որ ոչ այդքան տնկի ունենք, ոչ այդքան հող, ոչ այդքան ծառ տնկող, ու մանավանդ, ոչ էլ այդքան բահ։ Դրա փոխարեն թող ԱՅՈ-ն ձեռնամուխ լինի յոնջա ցանելուն, քանի որ եթե հպարտ քաղաքացիների ղեկավարությունը ինտենսիվորեն սեւ իկռա է ծամում, ապա շարքային հպարտ քաղաքացիները գոնե հանրահավաքից առաջ պետք է յոնջա ուտեն։ Նաեւ՝ յոնջան նպաստում է, որ շարքային հպարտ քաղաքացիները դյուրությամբ մարսեն իշխանությունները հիբրիդային ճշմարտությունները, այսինքն՝ ստերը»։
Հանրային հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Պետրոս Ղազարյանը թքած ունի, որ ինքը եւ իր…
Gepostet von Aghasi Yenokyan am Montag, 24. Februar 2020