«Ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր եմ ստացել Տոյոտա LC 200 մակնիշի մեքենան». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր եմ ստացել լուսանկարում ներկայացված Տոյոտա LC 200 մակնիշի մեքենան՝ ծառայողական նպատակով օգտագործելու համար: Այն արդեն գտնվում է պետական հաշվեկշռում, և դրանից օգտվելու եմ ըստ անհրաժեշտության՝ մայրաքաղաքից դուրս աշխատանքային այցերի դեպքում, իսկ էլեկտրամոբիլը շարունակելու է ծառայել որպես հիմնական փոխադրամիջոց:

Երբ Աշոտը հայտնեց ինձ նվերի մասին, իհարկե, ցանկությունս էր, որ նա այդ մեքենայի ձեռքբերման համար նախատեսված միջոցներն ուղղեր մեր երկրում սոցիալական որևէ ծրագրի իրականացմանը: Սակայն քանի որ մեքենան արդեն գնել էր այդ նպատակով, բարեկամաբար որոշեցինք, որ ես ընդունեմ թանկարժեք նվերը՝ փոխանցելով պետությանը, իսկ նա իր մասնակցությունն ունենա բարեգործական որևէ այլ ծրագրի:

Նշեմ նաև, որ խուսափելու եմ թանկարժեք որևէ նվեր ընդունելուց. եթե որևէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/539045780126133/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930