«Նախկին փորձառու կադրերից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով». Նարեկ Թադևոսյանը ազատման դիմում է գրել

Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, կոլեգաներ և քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով:

Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը:

Քաղաքապետարանում դեռևս ինչ-ինչ անձնական պատճառներով աշխատող «հին» գործընկերներիս մաղթում եմ ամուր նյարդեր և հանդուրժողականություն` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը, որն, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթի է:

Այսուհանդերձ, լիահույս եմ, որ իմ ծննդավայր և հարազատ մայրաքաղաք Երևանը կունենա արժանի քաղաքապետ»:

https://www.facebook.com/narek.tadevosyan.5/posts/2921891717859042

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930