
«Լավ կլինի, որ այսօր տրամադրվենք երկար աշխատանքի». Արարատ Միրզոյան

Ամենայն հավանականությամբ, այսօր խորհրդարանն օրվա ավարտին արտահերթ նիստ հրավիրի, պատճառն օրակարգի հագեցածությունն է:
Նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Լավ կլինի, որ մենք այսօր տրամադրվենք երկար աշխատանքի, որովհետև չի բացառվում, որ 18:00-ին մեր նիստն ավարտելուց հետո, եթե բոլորդ ուզեք, կքվեարկենք և որոշում կընդունենք այսօր ևս մեկ նիստ անելու վերաբերյալ: Գիտեք, որ օրակարգը բավականին հագեցած է և, ամենայն հավանականությամբ, մենք այն չենք հասցնի սպառել մինչև հինգշաբթի»,- նշեց Արարատ Միզոյանը: