Արայիկ Հարությունյանի վերջին նշանակումները Մոսկվայում շատ վատ են ընկալվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները, հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում՝ Մասիս Մայիլյանին Ռուսաստանում շատ վատ է ընկալվել:

Էլ ավելի վատ է ընկալվել Մասիս Մայիլյան-Արմեն Գրիգորյան «ցերեմոնիալ» հեռախոսազրույցը, որով սորոսական «շկոլան» փորձել է ցուցանել իր «անմահությունը», եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանն անվերջ հասկացնում էր հայկական կողմին, որ իրենք պրոբլեմ ունեն թե՛ Սամվել Բաբայանի (որն էլ արդեն Արցախում ԱԱԽ քարտուղար է), թե՛ Մայիլյանի հետ։

Ավելին. Ռուսաստանը ցայս պաշտոնապես չի հերքել Ռուսաստանում վերջիններիս անցանկալի անձ լինելու, Ռուսաստան մուտքի արգելափակման տեղեկությունը` այդ նշանակումները փաստացի դեմարշ համարելով Ռուսաստանի դեմ, որի իրական հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930