«Այսինքն` մենք ունենք Հայաստանում, համենայն դեպս, մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որը փաստաբանական գործունեությունից կամ չի հասկանում, ինչն ամենատխուրն է, և շատ դաժան է, եթե հասկանում է, բայց փաստաբանի նկատմամբ այդպիսի վերաբերմունք է ցուցաբերում: Եվ սա կոչվում է ճանապարհ դեպի ժողովրդավար երկի՞ր»,- նկատեց Ավետիք Իշխանյանը` հիշեցնելով, որ նախկինում գուցե վիրավորանքներ ու հարձակումներ եղել են, բայց 90-ականներից առ այսօր չէին եղել դեպքեր, երբ քաղաքական ամենաաղմկոտ դեպքերով փաստաբանների նկատմամբ նման վերաբերմունք լիներ:
Ազգային ժողովը գրեթե ոչինչ չի արել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի և Արցախի համապետական ընտրությունների կարևոր փուլերում Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ապրիլյան միջոցառումների շրջանում այդպես էլ չերևաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացված աշխատանքը։
Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։
Մի իսկապես, արդեն, ցավոք, շնորհալի թավջութակահար քծնանքի ճպճպոցի մեջ սկսեց վատ զգալ, որ ինքը հայ է ու մեր անհասկացող գենոտիպից է, իսկ մի դերասանուհի էլ որոշեց աշխարհաքաղաքական «ուկլոնով» սիրաշահել այս իշխանությանն ու անթույլարելիի սահման անցավ` խառնելով իր անձնական նկրտումներին Շուշին, բնականաբար, չգիտակցելով դրա բարոյական հետևանքները:
Չինաստանում 6 մարդ է զոհվել հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 935 հազարից:
Արփինե Հովհաննիիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իրավաբանությունը դարձել է ֆեյսբուքյան ստատուսչիների սիրելի զբաղմունքը, իսկ իշխանական քարոզիչներն էլ այլասերում են դրա բովանդակությունը ինչքան ու ինչպես կարող են, պետք է շատ կարեւորել ՄԻԵԴ որոշումը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացնում են ՄԻԵԴ որոշումը․ Ուղիղ
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ եթե նման հանձնաժողովի կարիք կա, ապա դրա ուսումնասիրության առարկա պիտի դառնան վերջին երկու տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները. «Եթե փաստահավաք խումբ են բացում՝ փաստերն այս երկու տարվա մեջ այնքան ակնհայտ են՝ ժողովրդավարության բռնաբարման, մարդու իրավունքների պաշտպանության զրոյացման, քաղաքական ընդդիմախոսներին հալածելու, դատարանները շրջափակելու, իշխանությունը բռնազավթելու, Ազգային ժողովի վրա հարձակում իրականացնելու, ազգային ավանդական արժեքների, ընտանիքի, եկեղեցու նկատմամբ տեռորի»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր պաշտոնական դարձավ, որ Արցախում ընտրություններից հետո ձևավորված իշախանական համակարգում պաշտոններ են ստացել Մասիս Մայիլյանը (ԱԳ նախարար) և Սամվել Բաբայանը (ԱԽ քարտուղար):
ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Բոլորս գիտենք և մենք դրա մասին հիշատակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ 7-ի գործով, երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել:
Իրանում կորոնավիրուսի մայիսի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն` նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացելէ 2 հազար 819-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 146 հազար 668:
Ռուս սենատորները կորոնավիրուսի ախտորոշման հաջորդ թեստը կհանձնեն մայիսի 31-ին՝ լիագումար նիստից առաջ:
Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։
Ամերիկյան բիոտեխնոլոգիական «Moderna» ընկերությունը մայիսի 28-ին պայմանագիր է կնքել շվեյցարական «CordenPharma» ընկերության հետ` COVID-19- ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 232-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 4 հազար 374:
Էրիկ Հարությունյանը նշանակվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար, իսկ Արտյոմ Սարիբեկյանը՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։
Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, բա «Задержка-ն ինչո՞ւմ ա»:
Պետք չէ մեծախոսել, պարոն Նախագահ, ժողովրդի միասնականության, հաշտեցման մասին: Այն, ինչ Դուք անում ենք, այդ հասկացողությունների հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Դուք ինչպե՞ս եք կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնում նշանակել մի մարդու, ով ահաբեկչություն է կազմակերպել երկրի ղեկավարի վրա:
«Ինչքա՞ն կարելի է օժանդակ մարմիններ ստեղծել ՝ անհասկանալի հիմքերով, թե՝ պիտի ուսումնասիրեն: Բա 30 տարի հասարակությունն ի՞նչ էր անում. ուսումնասիրում էր, դատապարտում էր, դիմում էր, դրանց մի մասն արդյունավետ էր, մյուսները՝ ոչ: Խնդրեմ՝ թող այդ նյութերն ուսումնասիրեն պատկան մարմինները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունը վայել չէ քաղաքական գործչին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը:
Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարցերով խորհրդական: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 909 հազարից:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ-ինչ պատճառներով ու հանգամանքներից ելնելով բանակում չծառայելն այլ բան է, բայց բանակից աբիժնիկ մնալը լրիվ այլ բան է։ Բանակի երես չտեսած, զինվորի կյանքով չապրածը գալիս ու փորձում է քեզ բանակի մասին, զինվորի, սպայի կյանքի մասին իր դուրս տվածի ճշտությունը ապացուցել, ու քիչ է մնում վզից բռնես ու տանես կանգնեցնես առաջնագիծ ու ասես՝ դե խոսա․․․
ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է, պարզ չէ ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը, ո՞ւմ են սպասում և այլևս ո՞ւմ են պետք իրենց ելույթները և բոյկոտները, երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրին առողջապահական, շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի իր բոլոր հետևանքներով: