Քաղաքական դաշտի զարգացումներին հետևելիս՝ հստակ ուրվագծվում է, որ իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմության մոտ որոշակի կոնսոլիդացիա և կոնսենսուս տեղի չունենա։ Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը կախված է իր աթոռից և, հասկանալով իշխանության համը, փորձում է հնարավոր և անհնար բոլոր միջոցներով ձախողել ընդդիմադիր սեկտորի համախմբումը։
Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը տեղեկացրել է, որ հանգստի նպատակով Թուրքիա մեկնած ռուս զբոսաշրջիկներից 12-ը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել էր հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կիսում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների այն տեսակետը, որ այդ գործի դատավարությունը վերածվել է ֆարսի։
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկում է սահմանված ցանկը համալրել տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերով և ապրանքներով, ինչպիսիք են, օրինակ, սինթետիկ թելերը, մանվածքները, կարի թելերը, գործվածքները և այլն։
Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են ներքին լարվածության այնպիսի մի պաշար, որը ցանկացած պատրվակով կարող է վերածվել քաղաքական գործընթացների կասկադային մեխանիզմի՝ արդյունքում ապահովելով «Հայաստան առանց Նիկոլի» նպատակի իրականացումը: Հանրային դժգոհության պոտենցիալ էներգիան պատեհ կատալիզատորի ներգործությամբ կարող է փոխակերպվել քաղաքական զարգացումների կինետիկ էներգիայի:
Գրիպի եւ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները պետք է արվեն երեք շաբաթվա ժամանակաշրջանում:
Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն ասել է, որ Արցախում Սահմանադրության փոփոխման խնդիրն առկա է, բայց քանի որ Հայաստանում նույնպես նոր Սահմանադրություն է մշակվում, սպասում են, որ նախ ՀՀ Սահմանադրությունը փոխվի, որպեսզի հետո ՀՀ Սահմանադրությանը համահունչ Սահմանադրություն ունենան, որ դրանք չհակասեն իրար, և խնդիրներ չառաջանան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հանկարծ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարվա լռությունից հետո մամուլիս ասուլիս տվեց՝ նվիրված ապրիլյան պատերազմին։
Օրեր առաջ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում էր տպավորություն ստեղծել, թե մինչ իր վարչապետությունը երեսուն տարի երկրում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել, ոչ մի նախագիծ չի իրականացվել, եւ ամեն ինչ ավերակների մեջ է եղել: Հիմա նոր իր շնորհիվ սկսում են ճանապարհ ու տուն կառուցել։
Երեկ Ազգային ժողովում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լրագրողների հարցերին, ասել էր, թե «առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ դատական նիստերը ձգձգելու և ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ՝ արդարադատությունից խուսափելու: Չգիտեմ… այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ դատավորն ինքնաբացարկ է հայտնում, այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, կամ չի հայտնում ինքնաբացարկ, երբ… Բնականաբար, այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ աշխարհազոր ստեղծելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության ներկայացրած օրենքի նախագծին։
Սեպտեմբերի 7-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով, որը շատերը կոչում են «Մարտի 1»-ի գործ, տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ դատական նիստերը կոչելով ֆարս, անբովանդակ միջոցառում, թանկարժեք ժամավաճառություն:
Արցախի ԱԽ ղեկավար Սամվել Բաբայանը երկրի խորհրդարանում հայտարարեց, որ Արցախի բանակի մասով ռազմավարական ծրագիր է մշակվում, սրանից անմասն չի մնա արտաքին քաղաքականությունը, քանի որ, ըստ Արցախի հերոսի, 30 տարում ոչինչ չի արվել:
Անվտանգության խորհուրդը դա նախագահին կից մարմին է, որը կատարում է Նախագահի կարգադրությունները, ծրագրային ռազմավարությունը և որը հաստատվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք»-«Միասնական հայրենիք» համատեղ հուշագրով: Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը շեշտեց ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը՝ խոսելով իր ղեկավարած խորհրդի գործառույթների ընդլայնումից:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս անգամ կուսակցության առաջնորդն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ զոհված անձանց ծնողները նախօրեին զայրացած ասուլիս էին հրավիրել եւ հայտարարել, որ այլեւս չեն մասնակցելու այդ գործով դատական նիստերին: Իհարկե, վաղուց սպասելի էր, որ մի օր զոհվածների ծնողների եւ հարազատների նյարդերը կարող էին տեղի տալ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական ներկայության կրճատման վերաբերյալ:
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը երեկ կայացած ավագանու նիստին ներկա չէր «առողջական խնդիրների» պատճառաբանությամբ, շուտով նույն «հիմնավորմամբ» հրաժարականի դիմում է ներկայացնելու:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երեւան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երեւան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Չեխիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար նոր դեպք, ինչը վկայում է հանրապետությունում դրա տարածման տեմպերի զգալի արագացման մասին:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհի դեմ:
2020 թվականին «Գլոբալ էներգիա» միջազգային էներգետիկական մրցանակի դափնեկիրներ են դարձել Կառլո Ռուբիան Իտալիայից «Ավանդական էներգտիկա» անվանակարգում, Փեյդուն Յանն ԱՄՆ-ից «Ոչ ավանդական էներգտիկա» անվանակարգում եւ Նիկոլաոս Խատցիարգիրուն Հունաստանից «էներգիայի կիրառման նոր եղանակներ» անվանակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Բրիտանական Daily Mail հրատարակությունը տեղեկագիր է հրապարակել «Սպասկայա աշտարակ» ռազմա-երաժշտական փառատոնի մասին, որն անցկացվել է մերձմոսկովյան Կուբինկայում:
Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալն առանց առեւտրական համաձայնագրի կարող է վերածվել թագավորության առողջապահության համակարգի ճգնաժամի սրացման:
Մարոկկոյի ազգային ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ սկսում է երկիր մուտքի իրավունք տրամադրել այն բոլոր պետությունների օտարերկրացիներին, որոնց քաղաքացիներից այցագիր չի պահանջվում, այդ թվում՝ ռուսաստանցիներից՝ նրանց մոտ հյուրանոցի ամրագրման կամ Մարոկկոյի ընկերությունից հրավերի առկայության դեպքում:
Ռուսաստանյան սուրֆակտանտ-ԲԼ պատրաստուկը ցույց է տվել իր արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում:
Ի վերջո, վարակի առկայությունն անձնագրի գույնից չէ կախված, Մոսկվայում արդեն նույն պայմաններում ապրում ենք կես տարի ու խենթանում ենք, անկեղծ ասած, մենք ևս չափազանց դժգոհ ենք։ Կարծում ենք, որ այդ միջոցառումներն ահավոր չափազանցված էին»,- ասաց Մոդեստ Կոլերովը՝ շարունակելով, որ հետաքրքիր վերլուծություն կա այն մասին, որ Մինսկում ու Խաբարովսկում ցույցեր են տեղի ունենում, բայց հիվանդությունը չի տարածվում առանձնապես, ինչը հետաքրքիր փաստ է վերլուծության և որոշումների կայացման համար։
«Նույն Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ խոսել է դիվանագիտական կոմպոնենտի մասին և նշել է՝ ինչ նպատակ էին դրել՝ մաքսիմալ և հասան մինիմալի. կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, մոնիտորինգային մեխանիզմների ներդրմանը, բնականաբար, դա կարևոր էր, բայց չի իրագործվել: Դրանք չեն դուրս գալիս օրակարգից, շարունակում են մնալ և մեր կողմից կրկին առաջ մղվել, բայց հարցն այն է՝ երբ կհասնենք այն իրավիճակին, երբ Ադրբեջանն այլընտրանք չի ունենա, քան համախմբվել մոնիտորինգային մեխանիզմների ներդրման հետ: Այդ դեպքում թե՛ միջազգային հայտարարություններն են լինելու ավելի հասցեական, և թե՛ ադրբեջանական կողմն է շատ ավելի հարկադրված լինելու զուսպ պահվածք ցուցաբերել»: