Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար:
#ՀԻՄԱ. ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՎԱՔ Է ՀՐԱՎԻՐԵԼ. ՔՎԵԱԹԵՐԹԻԿ N9. #ՈՒՂԻՂ
Համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզության տարեկան զեկույցում ասվում է, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները որևէ նշան չեն տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պատճառը տնտեսական կախվածությունն է․ SOCAR-ը Թուրքիայում իրականացրել է հսկայական ներդրումներ՝ 18,5 մլրդ դոլար, իսկ ընկերության ձեռնարկությունները Թուրքիայում ապահովում են հազարավոր աշխատատեղեր։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կորցրել վստահությունը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցի նկատմամբ՝ չնայած Եմենում ԱՄՆ-ի ռազմական հարվածների մասին տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալին։ Այդ մասին տեղեկացնում է NBC News-ը։
Ստամբուլի դատարանը ձերբակալել է Agence France-Presse-ի (AFP) ֆոտոլրագրող, Թուրքիայի քաղաքացի Յասին Աքգյուլին, ով ձերբակալվել էր ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակիցների բողոքի ցույցից հետո։ ԻՆչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի լրագրողների միությունը։
«Այնտեղ ռիտուալի նման կրկնվող իրադարձություն է տեղի ունենում՝ բացում են Խորենացու «Ողբը», շատ կոնկրետ հատված կա, այդ հատվածն է ընթերցվում։ Այս բոլոր հանդիպումներին մասնակցում են տեղական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքական ու վարչական լծակներ ունեցողներ, որոնք ամբողջ ընթացքում հետևում են մասնակիցների պահվածքին, հետո հայտարարում են, թե կանեն իրենց հետևությունները։ Այսինքն՝ այս ամենը շատ նման է սկսվող քաղաքական քարոզարշավի, որը նպատակ ունի գնալու խորհրդարանական հաջորդ ընտրություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Նոր գումարման Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) նախագահի պաշտոնում ընտրվել է Գյուղատնտեսության նախկին դաշնային նախարար, Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անդամ Յուլիա Կլյոկները։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին խոստացել է աննախադեպ ներդրումներ կատարել երկրի պաշտպանության համար, եթե իր կուսակցությունը հաղթի արտահերթ ընտրություններում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։
#ՀԻՄԱ. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՉԵ՛Ն ՎՍՏԱՀՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. #ՈՒՂԻՂ
Իսրայելի կողմից Սիրիայի արևմտյան Դարաայի շրջանի Քույա գյուղաքաղաքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ Այս մասին հայտնել է Syria TV-ն։
Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
«Ինքս հենց սկզբից ասել եմ, որ այն փոփոխությունները, որոնք անում են, չեն կարող ոստիկանությունում բերել բարեփոխումների։ Ես նման կարծիք էի կազմել 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն իշխանության էին ու փակեցին այն բոլոր գործերը, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ չէին փակվել. դրանք տարբեր գործեր էին, որոնք Սերժ Սարգսյանի օրոք, ճիշտ է՝ չունեին առաջընթաց, բայց չէին փակվել»։
Չեմ կզելու, մատաղացու գառ չեմ դառնալու, չեմ սպասելու՝ երբ են հետևիցս գալու, վնաս եմ տալու. Դանիելյան
Սպիտակ տանը քննարկումներ են ընթանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հնարավոր պաշտոնաթողության շուրջ, որը կապված է հութիների ուղղությամբ ԱՄՆ զինվորականների հասցրած հարվածների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի հետ: Այս մասին գրում է POLITICO-ն։
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 2-5-րդ տեղերը:
Լավրովը մեկնաբանում է Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունների վերջին ռաունդը
Սիրելի՛ գյումրեցիներ, դուք ընտրելու եք նիկոլիզմի և ինքնիշխան Հայաստանի միջև. Կյուրեղյան
Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է նախապատրաստում՝ հետդարձ դեպի Մոսկվա, սակայն դա կասկածելի է. այս մասին absatz.media-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին, մինչև հայտարարությամբ հանդես գալը, հույս հայտնեց, որ Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չեն գտնվի արկածախնդիրներ, որոնք կհանդգնեն Ալեն Սիմոնյանի՝ իրականության հետ կապ չունեցող «ասեղը թելել»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ հնարավոր չէր պատկերացնել ավելի նվաստացուցիչ հայտարարություն, քան՝ «Հայաստանը գնում է համարձակ զիջումների»։ Նույնիսկ դիվանագիտական լեզուն չի բավարարել, որպեսզի թաքցվի այս ստորացումը։
Գառնիկ Դանիելյանի կոչը՝ ՔՊ-ական Սարիկի Մինասյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ իր ելույթում նշեց, որ Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանում Ղրղզստանի դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին համատեղության կարգով նշանակել է նաև ՀՀ-ում հանրապետության դեսպան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
Հաջորդիվ մտքեր են փոխանակվել զեկույցի առանձին կետերի շուրջ, քննարկվել են վթարային շենքերի հետ կապված խնդիրներին, տարաբնակեցմանը, գյուղատնտեսական նշանակության հողերին, բազմաբնակարան շենքերի կառավարմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ բարձրացված թեմաների շուրջ:
ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթն է, հանրային ու քաղաքական շրջանակները սա միայն քաղաքային, համայնքային ընտրություն չեն որակում, այլ քաղաքական։ Նշում են, օրինակ, հենց Գյումրին հնարավոր է դառնա մեծ քաղաքական գործընթացի սկիզբ, և պատահական չեն համարում, որ ընտրություններին ընդառաջ դարձյալ թիրախավորվում են ընդդիմադիր այս կամ այն գործիչները, ի մասնավորի՝ ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչներ։
#ՈՒՂԻՂ. ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ. #ՀԻՄԱ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հավանություն է տալիս Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին և պատրաստ է օգնություն ցուցաբերելու նրանց միջև կնքված ցանկացած համաձայնագրի կատարման գործում։