ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ

Համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզության տարեկան զեկույցում ասվում է, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները որևէ նշան չեն տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամերիկյան հետախուզությունը շարունակում է հավատալ, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում, և գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին թույլ չի տվել, որպեսզի միջուկային ծրագիրը վերսկսվի, որը նա դադարեցրել էր 2003 թվականին», – ասված է զեկույցում։

Դեռևս փետրվարին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ՝ նրա դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու փոխարեն: Թրամփն ասել է, որ կցանկանար հասնել Իրանի հետ միջուկային խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին խաղաղ ճանապարհով զարգանալ և բարգավաճել՝ կոչ անելով անհապաղ սկսել աշխատանքները:

Թրամփը Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։

Տեսանյութեր

Լրահոս