Բաժիններ՝

Ստամբուլի դատարանը Իմամօղլուի աջակիցների բողոքի ցույցից հետո ձերբակալել է AFP-ի ֆոտոլրագրողին

Ստամբուլի դատարանը ձերբակալել է Agence France-Presse-ի (AFP) ֆոտոլրագրող, Թուրքիայի քաղաքացի Յասին Աքգյուլին, ով ձերբակալվել էր ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակիցների բողոքի ցույցից հետո։ ԻՆչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի լրագրողների միությունը։

Տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ ձերբակալված ինը լրագրողներից վեցն ազատ են արձակվել դատական ​​հսկողության ներքո, այդ թվում՝ AFP-ի ներկայացուցիչը։ Այնուհետև որոշում է կայացվել նորից ձերբակալել նրան։

Մարտի 19-ից ի վեր, երբ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվեց կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով, ամբողջ Թուրքիայում անցկացվում են ընդդիմության ցույցեր՝ ի պաշտպանություն Իմամօղլուի։ Ամենամեծ ակցիաները տեղի են ունենում Անկարայում։ Թուրքիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերն արգելված են մինչև ապրիլի 1-ը, Ստամբուլում՝ մինչև մարտի 27-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս