
«Հող հանձնող, աթոռից կառչած, դավաճան. փոքրիկ ինքնիշխանը պատրաստվում է նորից զիջումներ անել». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ հնարավոր չէր պատկերացնել ավելի նվաստացուցիչ հայտարարություն, քան՝ «Հայաստանը գնում է համարձակ զիջումների»։ Նույնիսկ դիվանագիտական լեզուն չի բավարարել, որպեսզի թաքցվի այս ստորացումը։
«7 տարի է, ինչ իշխանազավթները կան, ոչ մի տարի չի անցել առանց զիջման և կորստի։ Ասել է թե՝ փոքրիկ ինքնիշխանը հանձնում, զիջում է ամեն ինչ։
Հարգելի քաղաքացիներ, ձեզ այդ նոր զիջվող փաստաթղթին ծանոթանալ էլ պետք չէ՝ պատկերացնելու, թե ինչ նոր դավադրություն է պատրաստվում Հայաստանի դեմ։ Ճիշտ է՝ հայ ժողովրդից գաղտնի են պահում այդ թղթի պարունակությունը, բայց հո հայ ժողովուրդը Նիկոլի բովանդակությունը գիտի։ Հող հանձնող, աթոռից կառչած դավաճան, և ամեն անգամ, երբ փորձ է արվում նոր զիջումների փաթեթի ալիք, դրան նախորդում է Հանրայինով մի նոր ձևաչափով պոդքասթ»,- ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ իրականում «խաղաղության պայմանագիրը» խաղաղության համար թուղթ չէ, այն թուրքի համար նախատեսված՝ «ասեք՝ անեմ, արել եմ ու էլի կանեմ» բանաձևի շրջանակներում մի թուղթ է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում