Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և ԱՄՆ-ին ցանկացած համաձայնության կատարման գործում

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հավանություն է տալիս Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին և պատրաստ է օգնություն ցուցաբերելու նրանց միջև կնքված ցանկացած համաձայնագրի կատարման գործում։ Այս մասին հայտարարել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ Բուդապեշտում Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը չափազանց կարևոր են, սակայն կարևոր է նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը:

ԵԱՀԿ-ն ունի փորձ, փորձագիտական գիտելիքներ և շատ լայն սպեկտրի միջոցներ, ուստի, եթե կողմերը ցանկանան օգտվել այդ ամենից, ապա մենք պատրաստ կլինենք հետևել նրանց միջև կնքված ցանկացած համաձայնագրի կատարմանը, որն ուղղված կլինի անվտանգության նոր ճարտարապետության ստեղծմանը», – ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31