
Կանադայի վարչապետը խոստանում է աննախադեպ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին խոստացել է աննախադեպ ներդրումներ կատարել երկրի պաշտպանության համար, եթե իր կուսակցությունը հաղթի արտահերթ ընտրություններում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կապահովենք ներդրումների աննախադեպ աճ մեր բանակում, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր տարածքի յուրաքանչյուր թիզը, մինչդեռ այժմ մենք օգնում ենք մեր դաշնակիցներին արտասահմանում», – ասել է Քարնին աջակիցների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Քարնին հայտնել էր, որ դիմել է երկրի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին՝ խորհրդարանը ցրելու և ապրիլի 28-ին արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով։