Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չհամակերպվելով սեփական պետության անցյալի հետ, կրկին խուսափել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված հայերի կոտորածները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական քայլ է համարում: Փելոսին նման տեսակետ է հայտնել իր ուղերձում:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ։
Եվրոպական խորհրդարանի անդամ Էմանուել Ֆրագկոսը («Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ» ECR, Հունաստան) նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձի ուղղությամբ:
«Սյունիքն ուժի ցուցադրություն էր և հաջորդը՝ ինքը Սյունիքով ուզում է ցույց տալ, որ Հայաստանում չկա այնպիսի կետ, ուր ինքը չկարողանա գնալ։ Այսինքն՝ եթե ինչ-որ մարզ իր համար փակ է, ինքը չի կարող երկրի ղեկավար լինել․ ինքն ուզում է ցույց տալ, որ ինքը կարող է դա անել, դա անցած փորձի պատճառն էր․ինքն անպայման պետք է գնար Սյունիք»։
Լրագրող Կնյազ Սարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Այստեղ մի խնդիր էլ կար․ երբ հայերը վերադարձել են իրենց տները, ո՞վ, թուրքը պետք է դո՞ւրս գար հայից գրաված տնից, իհարկե՝ ոչ։ Ու մարդիկ մնում էին թափառաշրջիկի կարգավիճակում՝ անտուն, անփող։ Պարզ է, որ պետք է կրկին գաղթականի ցուպը վերցնեին ու շարժվեին հարևան երկրներ։
ՀՀԿ խորհրդի անդամ , ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահի կողմից հայ ժողովրդի ողբերգությունը գնահատելիս «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու նախադեպը ստեղծվել է դեռ 1982 թ–ին։ Այդ մասին ավելի մանրամասն` sputnik Արմենիա սյունակագրի հոդվածում։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը հիմնվում է պոպուլիզմի վրա, և Թուրքիան մերժում է այն:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Արձանագրենք, որ այսպիսով ամերիկահայ համայնքի պայքարը ոչ թե ավարտվում, այլ թևակոխում է նոր և ավելի վճռական փուլ` ջանքերը կենտրոնացնելով Արցախի հարցի արդար կարգավորման և պահանջատիրության ուղղությամբ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի կալանավորման միջնորդությունը։
«Պատմությունը ցույց է տալիս, որ մեր մաքսիմալիզմը միշտ մեզ կործանել է՝ սկսած 1890-ական թվականներից, երբ Հայկական հարցն առաջ քաշեցինք՝ կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, երբ ասում էին՝ Արցախի տարածքների մի մասը զիջեք՝ գնանք ստատուս-քվոյի փոփոխության, ասում էինք, չէ՞, ու դա բերեց Արցախի մեծ մասի կորստին։ Հիմա էլ խոսում են, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի մասին։ Պետք է դուրս գանք անիմաստ ամբիցիաներից, որովհետև մենք այդ ռեսուրսները չունենք։
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, հիշում ենք նրանց, ում կորցրեցինք և հայտարարում, որ երբեք չենք մոռանա: Այս մասին իր ուղերձում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նմանօրինակ գործողություններն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իր այսօրվա ուղերձում ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։
Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
«Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կեցցե մեր համայնքը»․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սուրեն Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հարցերին ի պատասխան նա նշեց. «Օրվա խորհրդի հետ կապված ես ուղերձ եմ հղել, կարող եք ծանոթանալ»:
Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան միանում է հայ ժողովրդին՝ ոգեկոչելու Մեծ Եղեռնի հիշատակը:
Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում
Միջազգային հանրությունն արդեն ճանաչել է այս Ցեղասպանությունը։ Պատմական այս փաստի հարցում որևէ կասկած չկա, և կասկած չկա նաև այն հարցում, թե ով է եղել զոհը, ով՝ դահիճը: Ամենամեծ մարտահրավերն այսօր մնում է Թուրքիայի կողմից այս Ցեղասպանության խիստ ու ազնիվ չվերագնահատելու ու չճանաչելու իրողությունը։ Մինչ օրս Թուրքիան չի ճանաչում այդ ժամանակ տեղի ունեցած անարդարությունը։ Ուստի ես շարունակում եմ հորդորել Թուրքիայի կառավարությանը՝ քննադատաբար նայել անցյալին և պատմությանը, ճանաչել և վերամշակել այն: Դա համատեղ ապագայի լավագույն ճանապարհն է:
Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Հայաստանում իրեն ուղեկցող պատվիրակության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին պետքարտուղարն ասել հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները ցավում են, որ իրենց կառավարությունը դեռևս խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Օրերս 168.am-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած ժամանակահատվածում՝ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստան է վերադառնալու Փաշինյանի առաջարկով «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու, այդ կուսակցության ղեկավար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ ընտրություններին մասնակցելու համար։
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել: Նամակում ասվում է.
Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրում իր ելույթում Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշեց, որ ցանկանում են անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման, քաղաքական բանակցությունների ճանապարհով, որը կհանգեցնի տևական խաղաղության: