Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1982 թ–ին. sputnik Արմենիա
Միաժամանակ, ԱՄՆ նախագահի կողմից հայ ժողովրդի ողբերգությունը գնահատելիս «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու նախադեպը ստեղծվել է դեռ 1982 թ–ին։ Այդ մասին ավելի մանրամասն` sputnik Արմենիա սյունակագրի հոդվածում։
Եթե դատել գործադիր իշխանության կառույցների գործողություններից, ապա կարող ենք պնդել, որ պաշտոնական Վաշինգտոնը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1951 թ–ին, երբ ԱՄՆ–ը դիմել է ՄԱԿ Միջազգային դատարան` 20–րդ դարում իրագործված ցեղասպանությունների զոհերին աջակցելու հայտարարությամբ։
Այդ փաստաթղթում ոչ միայն հիշատակվել են Օսմանյան կայսրության կառավարիչների հանցագործությունները հայերի, հույների և ասորիների նկատմամբ, այլ նաև ընդգծվել է դրանց համապատասխանությունը ՄԱԿ-ի 1948 թ–ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի չափանիշներին։
Ավելի հստակ անհնար է ասել։ Այնպես որ, բոլորովին պարտադիր չէ սպասել Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինն ասելուն, որպեսզի ԱՄՆ–ը համարենք այդ պատմական փաստը պաշտոնապես ընդունած գերտերություն։
Այդ մասին անցած շաբաթ հիշեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ «որոշ ամերիկյան նախագահներ նախկինում էլ են անդրադարձել այդ հարցին»։ Այստեղ Չավուշօղլուն լիովին իրավացի է։
1915 թ–ին հայերի կոտորածները որպես ցեղասպանություն որակած առաջին ամերիկյան նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր։ Բայց չգիտես ինչու` ընդունված է համարել, որ 1982 թ–ին նրա կողմից հնչեցրած գնահատականը չի կարող համարվել ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչում։ Այդ մասին արտահայտվում են ոչ միայն թուրք, այլ նույնիսկ հայ փորձագետները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում