Ցանկանում ենք անցնել ԼՂ ճանաչման ճանապարհով. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրում իր ելույթում Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշեց, որ ցանկանում են անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման, քաղաքական բանակցությունների ճանապարհով, որը կհանգեցնի տևական խաղաղության:

«Մենք տանում ենք այստեղից պատգամ՝ ուղղված Մինսկի խմբի համանախագահներին: Կարծում ենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ և Ֆրանսիան պետք է կարողանան առաջարկել տևական կայուն խաղաղության մի ճանապարհ ղարաբաղյան հարցի հետ կապված»,-  ասել է Ժերար Լարշեն:

Խոսելով Ֆրանսիայի օրենսդիր մարմնի կողմից ընդունված Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի մասին՝ Ժերար Լարշեն նշեց, որ դա լծակ է, որի շուրջ քննարկումներ են տեղի ունենում:

«Ֆրանսիայի Սահմանադրությամբ նախատեսված է, որ գործադիր իշխանությունն է արտաքին քաղաքականությունը վարում և նրանց է պատկանում այդ որոշումը կայացնելը: Իհարկե, ոչ Սենատը ոչ Ազգային ժողովը մի կողմ քաշված չեն մնա այս հարցում: Մենք կարծում ենք, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան համապատասխան պատասխանատվություն է կրում ՌԴ-ի ԱՄՆ-ի հետ միասին: Այն բանաձևը, որն ընդունվեց Սենատում, այնուհետև Ազգային Ժողովում, ցանկանում ենք դրան հաղորդակից դարձնել այլ երկրների խորհրդարաններին: Դա է ճանապարհը»,-ասել է  Ֆրանսիայի Սենատի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս