Առնվազն 21 մարդ է տուժել այն բանից հետո, երբ Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է ընկել ռելսերից:
«Հատուկ նշանակության ջոկատը երկու դուռ է փորձել ջարդել, չի կարողացել, բա եթե պետք լինի ահաբեկիչների վնասազերծել, ի՞նչ են անելու».Երվանդ Վարոսյան
«Ոստիկանների հեռանալուց հետո տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկե շղթան և օգտագործած օծանելիքը». Լուսինե Սահակյան
Արամ Վարդանյանի որդուն և տանը եղած բոլոր տղամարդկանց բերման են ենթարկել. փաստաբան Լուսինե Սահակյան
Մեքսիկայի Քաղաքացիական պատշպանության ազգային ծառայությունը հայտնել է Պուեբլայի նահանգում մարտի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած երկաթուղային վթարի մասին, որի հետեւանքով ռելսերից դուրս է ընկել երկու վագուն՝ թունավոր նյութերով, շրջանում տարահանում է հայտարարված։
168 Մամուլի տեսություն
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունը ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին, որում աջակցություն է հայտնել երկրում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում գործադրվող ջանքերին:
Կորոնավիրուսի բռնկումը մարդկանց հարկադրում է փոխել սովորությունները, ձեռնպահ մնալ համբույրներից եւ ձեռքսեղմումներից եւ ողջունի այլ ձեւեր օգտագործել հանդիպումների ժամանակ:
Կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հաստատվել Իտալիայի քաղաքացու մոտ, որն Ռուսաստան է ժամանել փետրվարի 29-ին:
Ռուս-սիրիական ճնշումները Թուրքիայի նկատմամբ սիրիական Իդլիբի շուրջ մղեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահը մարտի 5-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հաղորդում են ռուսական առաջատար լրատվամիջոցները, տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Էրդողանը Մոսկվայում կլինի մարտի 5-ին, որտեղ նախատեսված են բանակցություններ մեր նախագահի հետ»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Սերբիայի Հանրապետությունում, որը մտնում է Բոսնիայի եւ Հերցեգովինայի կազմի մեջ:
Ճապոնիայի «Էնջես»(AnGes) դեղագործական ընկերությունը հայտարարել է Օսակա քաղաքի համալսարանի հետ COVID-19 նոր կորոնավիրուսի դեմ ԴՆԹ-պատվաստանյութի համատեղ մշակման մասին։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևանի մի շարք մայրուղիներում հայտնվել են մեր կուսակցության կողմից պատրաստված քարոզչական վահանակները, որոնցում մենք կոչ ենք անում մերժել իշխանությունների կողմից սահմանադրության և օրենքների խախտմամբ նախաձեռնած, և փաստացի հասարակությանը պարտադրված հանրաքվեն։
«Սկսե՛լ լայնածավալ քարոզչական արշավ. սկսել հիմա ու չավարտե՛լ». Փաշինյան
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության եւ հիվանդությունների կանխարգելման նախարարությունը կոչ է արել Էմիրահպատակներին եւ երկրում ապրող օտարերկրացի մշտաբնակներին՝ ձեռնպահ մնալ արտասահման մեկնելուց նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Գաղտնիք չէ, որ, թեև պատերազմ վարելու ժամանակակից շատ մեթոդներ մարդկությանը հայտնի են վաղ ժամանակներից, սակայն ներկայումս դրանք որակապես փոխվել և նոր դրսևորումներ են ստացել: Այսօր պարտություն կրած զորավարները կապիտուլյացիաներ չեն ստորագրում, իսկ նվաճված երկրները ռազմատուգանքներ չեն վճարում և չեն զիջում իրենց տարածքները հաղթողներին:
«Դուք 100 հազար դիտումը համարում եք տեսանյութի լայն տարածո՞ւմ. ապահովե՛ք մինչև 30 միլիոն դիտում». Վարչապետի հրահանգը Տիգրան Ավինյանին
«Կարո՞ղ ա տվածս հանձնարարականը 10-ը տարում կատարեք, անմիջապես կատարե՛ք». Փաշինյանը՝ Նարեկ Բաբայանին
Փաշինյանը դժգոհ է Էդուարդ Աղաջանյանից. տրված հանձնարարականը չի կատարել
Գերմանիայի Lufthansa ավիաընկերությունը, ինչպես նաեւ նրան պատկանող Austrian Airlines-ը, SWISS-ը եւ Brussels Airlines-ը, շահագործումից 150 ինքնաթիռ կհանեն նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով: Մարտի 4-ի երեկոյան այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին։
Գիտնականը նշել է, որ Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում դրական տեղաշարժ է նկատվում. վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, և աստիճանաբար վերականգնվում է նախկին ակտիվությունն ու աշխուժությունը:
«Համեստ մարդ էր, երբեք իրեն պատերազմ անցած տղաներից որևէ մեկի հետ չէր համեմատում, որևէ մեկից իրեն չէր գերագնահատում: Ավելին, համարում էր, որ իրենցից յուրաքանչյուրը, ով իր կյանքը տվեց Արցախյան ազատամարտին, կամ ով ողջ մնաց և վիրավորվեց, ամենակարևորն էր այդ պատերազմում, և յուրաքանչյուրի բացակայությունը չէր բերի այն հաղթանակը, ինչը կարող էր բերել:
Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի հետ կապված հարցի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել:
Վրաստանում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը:
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն ձերբակալվել է:
ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի հաշվարկման համար կիրառվող մեթոդաբանությունը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մարտի 5-ին համաձայնության է հասել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ գործող օրենսդրության մեջ խորհրդարանում ուղղումներ ընդունելու շուրջը, որոնք թույլ կտան անհրաժեշտության դեպքում երկրում սահմանել արտակարգ դրության համազգային կամ տեղային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 4-ի երեկոյի դրությամբ կազմել է 94 հազար 752: