«Մենք սկզբունքայնորեն մերժում ենք այս կեղծ հանրաքվեն». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևանի մի շարք մայրուղիներում հայտնվել են մեր կուսակցության կողմից պատրաստված քարոզչական վահանակները, որոնցում մենք կոչ ենք անում մերժել իշխանությունների կողմից սահմանադրության և օրենքների խախտմամբ նախաձեռնած, և փաստացի հասարակությանը պարտադրված հանրաքվեն։

Մենք սկզբունքայնորեն մերժում ենք այս կեղծ հանրաքվեն, քանի որ այն՝

ա) լինելով իր էությամբ հակասահմանադրական, դուռ է բացելու շարունակական իրավական քաոսի և անկայունության համար,

բ) ցանկացած արդյունքի դեպքում վնաս է տալու պետությանը և մեր երկրի զարգացմանը, և բերելու է պետական կառույցների հետագա կազմալուծմանը

գ) կարող է բերել իշխանության էլ ավելի մեծ համակենտրոնացման մի ուժի ձեռքում, որն արդեն իսկ երկրի զարգացման առանցքային հարցերում ցույց է տվել իր ոչ կոմպետենտությունը և ամբոխավարական էությունը

դ) վնասելու է մեր միջազգային հեղինակությանը և շեղելու է մեզ ժողովրդավարական և իրավական զարգացման ճանապարհից,

ե) արդեն իսկ պառակտել է հասարակությունը, և նպաստելու է էլ ավելի մեծ բևեռացման և հակադրության։

Եթե դուք կիսում եք մեր մոտեցումները, միացեք մեր կոչին։ Դեռ ժամանակ կա, և այսօր լավագույն ելքը այս հանրաքվեի չեղարկումն է, դրա հնարավորությունը գործող իշխանությունն ունի։ Իսկ եթե իշխանությունը շարունակի համառել, այս հանրաքվեն պետք է առհամարել․ դրանով հստակ ուղերձ հղելով, որ հասարակության մոլորեցումը և պառակտումը հեռանկար չունի, և նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ քանդել մեր պետության առանցքային կառույցները մենք թույլ չենք տա։

Այս դեպքում, եթե նույնիսկ մի քանի հարյուր հազար մեր մոլորեցված համաքաղաքացիներ քվեարկեն Սահմանադրական դատարանի կազմաքանդման օգտին, դա դեռ բավարար հիմք չի տա այս իշխանությանը՝ շարունակելու պետության կառույցները քանդելու իրենց արդեն իսկ հստակ ուրվագծվող ուղեգիծը, և մենք շանս կունենանք խուսափել առավել բացասական հետևանքներից»։

Այսօր Երևանի մի շարք մայրուղիներում հայտնվել են մեր կուսակցության կողմից պատրաստված քարոզչական վահանակները, որոնցում…

Gepostet von Avetik Chalabyan am Mittwoch, 4. März 2020

 

Տեսանյութեր

Լրահոս