AnGes ճապոնական ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կմշակի ավելի կարճ ժամկետում
Ճապոնիայի «Էնջես»(AnGes) դեղագործական ընկերությունը հայտարարել է Օսակա քաղաքի համալսարանի հետ COVID-19 նոր կորոնավիրուսի դեմ ԴՆԹ-պատվաստանյութի համատեղ մշակման մասին։
«Էնջես» ընկերությունը մասնագիտացած է HGF ԴՆԹ-պլազմիդի՝ արտաքրոմոսոմային ինքնավերարտադրվող գենետիկական տարրի մշակման բնագավառում, եւ այդ տեխնոլոգիայի միջոցով պատվաստանյութ է ստեղծվելու կորոնավիրուսի դեմ:
Ընկերության մամուլի տեղեկագրի համաձայն՝ այդ պատվաստանյութը կարելի է ստանալ ավելի կարճ ժամկետում այն պատվաստանյութի համեմատությամբ, որն ստեղծվում է վիրուսային սպիտակուցից՝ առանց վտանգավոր ախտածինների օգտագործման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: