Նիկոլի իշխանության օրոք Հայաստանը վերածվել է բեսպրեդելի ու անապահովության անտերխանայի. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ցավով պետք է արձանագրենք, որ անպատժելիությունը, բեսպրեդելն ու կրիմինալ բարդակը այսօր դարձել են մեր իրականության անբաժանելի բաղադրիչ։ Ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում սպանություններ, փողոցային կրակոցներ, թմրանյութերի ապօրինի շրջանառություն՝ ահավոր ծավալներով (հատկապես դպրոցներում), և նմանօրինակ այլ հակաօրինական երևույթներ։

Ինչքան էլ օրվա իշխանությունը բարձրագոչ հայտարարություններ անի՝ թե «Ապագա կա» կամ «այսօր Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են ապրում», դա ոչ այլ ինչ է, քան ցինիկ մանիպուլյացիա և պոռոտախոսություն։ Նիկոլի ասած «իրական Հայաստանում» ամենօրյա անտերությունըն է թագավորում, որտեղ մարդիկ զրկված են տարրական կենցաղային անվտանգությունից, իսկ լեգիտիմ ընտրված համայնքապետը, օրինակ, կարող է գնդակահարվի սեփական տան դիմաց։

Նշածս «բարդակը» ունի նաև իր ուղիղ արտացոլումը քաղաքական դաշտում տիրող տեռորի մեջ․ Սրբազանների դատավարություն, բարերարի կալանավորում, քաղաքական ընդդիմախոսների ամեն կերպ ճնշում, իսկ այս ամենին զուգահեռ՝ ամենօրյա ֆեստիվառներ ու իրականությունից կտրված վակխանալիաներ։

Արդյունքում՝ շարքային քաղաքացին իրեն իր երկրում անվտանգ չի զգում, մտածում է իր զավակի վաղվա ապագայի մասին և հասկանում, որ Նիկոլի բերած «երջանկությունն» ու «խաղաղությունը» ոչ մի կերպ չեն համապատասխանում իր պատկերացումներին։ Քանի որ երջանկությունը նրա համար առաջին հերթին նշանակում է ապահով ու անվտանգ Հայաստան, ոչ թե ամենօրյա կրակոցների ու սպանությունների մթնոլորտ։

Այս ամենի պայմաններում ակնհայտ է, որ Նիկոլի խոստացած «ապագան» սնանկ պատրանք է․ նրա իշխանության օրոք Հայաստանը վերածվել է բեսպրեդելի ու անապահովության անտերխանայի, որտեղ անգամ կյանքն ու արժանապատվությունը պաշտպանված չեն»։

Տեսանյութեր

Լրահոս