
ԱՄԷ-ի իշխանությունները հորդորել են երկրի բնակիչներին՝ ձեռնպահ մնալ ճամփորդություններից

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության եւ հիվանդությունների կանխարգելման նախարարությունը կոչ է արել Էմիրահպատակներին եւ երկրում ապրող օտարերկրացի մշտաբնակներին՝ ձեռնպահ մնալ արտասահման մեկնելուց նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Այդ մասին ասված է Twitter-ում առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
«Առողջապահության նախարարությունը կոչ է անում երկրի հպատակներին եւ այստեղ ապրող օտարերկրացիներին՝ ներկա իրավիճակում անհրաժեշտության բացակայության դեպքում ձեռնպահ մնալ արտասահման ուղեւորություններից մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 8-ից վարակազերծման համար մեկ ամսով փակում են երկրի բոլոր միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ դպրոցականներին ուղարկում արձակուրդ, որի ընթացքում նրանք ուսումը կշարունակեն հեռավար եղանակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: