Բաժիններ՝

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի հետ կապված  հարցի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել: «Associated Press»-ը տեղեկացնում է, որ խորհրդարանական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է Թուրքիայի նախագահին, ով Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին անվանել էր դավաճան: Վերջինս կոչ էր արել սկսել բանակցություններ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Ընդդիմադիր հատվածից ևս դավաճանության մեղադրանքներ են հնչել՝ ուղղված Էրդողանին: Ընդդիմադիր և իշխող խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներից հետո ծեծկռտուք է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031