 
                        Սինգապուրը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում
 
                                    Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու մյուս երկրների հետ համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նույնիսկ ամենաբարենպաստ միջազգային մթնոլորտում դժվար է լուծել ներկա խնդիրը: Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ն շարունակեն փոխադարձ մեղադրանքները COVID-19-ի ի հայտ գալու և տարածման հետ կապված, ապա այս ամենը դժվար թե օգնի առաջիկայում խնդրի հաղթահարմանը»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ բոլոր երկրներին անհրաժեշտ է համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է միանան դրան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        