Բաժիններ՝

Սիրիան քրեական պատասխանատվության կենթարկի անօրինական ճանապարհով երկիր եկած քաղաքացիներին. SANA

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին տեղեկացնում է SANA գործակալությունը:

Նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ քաղաքացիների՝ երկիր ապօրինի մուտք գործելու գործընթացին աջակցելը ևս իրավական պատասխանատվություն է ենթադրում:

Սիրիայում կորոնավիրուսի վարակվածության 9 դեպք կա: Երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը: Մարտի 22-ին ՆԳՆ-ն հայտարարել էր, որ պետք է փակել երկրի բոլոր անցակետերը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031