 
                        ՀՀ կառավարությունը կընդունի հակաճգնաժամային երեք նոր փաթեթ
 
                                    Հայաստաի Հանրապետության կառավարությունը մարտի 30-ի արտահերթ նիստի ընթացքում կընդունի հակաճգնաժամային ևս երեք փաթեթ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ:
Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական:
Կառավարության նիստին կարող եք հետեւել ուղիղ եթերում»,- գրել է վարչապետը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        