Բաժիններ՝

Ստամբուլի հայտնի «Կույսի աշտարակի» ուշագրավ անցյալը

Ստամբուլի այցեքարտերից մեկը համարվող, Բոսֆորի նեղուցում գտնվող «Կույսի աշտարակը» (Kız Kulesi) գեղատեսիլ և զբոսաշրջային վայր լինելուց բացի ժամանակին ապաստարան է եղել վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների համար։

Շուրջ 2500 տարվա պատմություն ունեցող աշտարակն իր ձեռքն էր վերցրել Բոսֆորի նեղուցով անցնող առևտրական նավերից անցավճարների հավաքումը, այնուհետև վերածվել է պաշտպանական նշանակություն ունեցող կենտրոնի, ապա՝ ռադիոկայանի։ Նաև օգտագործվել է բազմաթիվ այլ նպատակներով։

Սակայն ուշագրավ է, որ 1830-31թթ․ օսմանյան իշխանությունները խոլերիայի համաճարակի ներթափանցումը Ստամբուլ կանխելու համար վարակակիրներին տեղափոխել էին «Կույսի աշտարակ» և այնտեղ վերջիններիս կարանտինի մեջ պահել։  Ավելի ուշ՝ 1836-37թթ․, աշտարակը դարձել էր աշխարհում ամենամահաբեր համավարակի՝ ժանտախտով հիվանդների կարանտինային գոտու, ինչի շնորհիվ հնարավոր էր եղել կանխել վարակի տարածումը Ստամբուլում։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատարկը հնում նաև որպես բանտ է ծառայել։

1999թ․ սկսվել են աշտարակի հիմնանորոգման աշխատանքները։ Այժմ այստեղ գործում է սրճարան, բար, ռեստորան մարզասրահ և հուշանվերների խանութ։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս