Բաժիններ՝

Բուխարեստից ոչ հեռու զինվորականները 8 օրում հիմնել են դաշտային հոսպիտալ. Euronews

Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում էԲուխարեստից ոչ հեռու: Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, նպատակը կորոնավիրուսով վարակվածներին աջակցություն ցուցաբերող պետական բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է:

«Մեր սպաների ու բուժաշխատողների կողմից կատարված աշխատանքը տպավորիչ է: Նրանք հոսպիտալ հիմնեցին 8 օրում: Այս ճգնաժամի ավարտից հետո մենք մանրամասն ստուգումներ կանցկացնենք հիվանդանոցներում և բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք, որպեսզի բուժհաստատությունները հագեցած լինեն համապատասխան բժշկական սարքավորումներով»,- ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:

Ռումինիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 1815 է, մահացածներինը՝ 43: Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031