Բաժիններ՝

Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Երկու երկրների առաջնորդներն անհանգստություն են հայտնել կորոնավիրուսի գլոբալ տարածման կապակցությամբ: Պետությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են նաև սպառնալիքին հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Քննարկվել են այս ուղղությամբ երկու երկրների միջև սերտ փոխգործակցության հնարավորությունները:

Բացի դրանից, Պուտինը և Թրամփը կարծիքներ են փոխանակել նաև նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ և պայմանավորվել են երկկողմ խորհրդակցություններ՝ էներգետիկայի նախարարների մակարդակով: Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական կապերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031