«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր»,- ասաց Փաշինյանը։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ հայտնեց այս գիշեր սահմանում տեղի ունեցած միջադեպից․
Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։
Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ, և ձեռնարկվում է նախաքննություն:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին։
Այսօր Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանն իր նախկին թիմակից Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման դրվել արտահերթ նիստով:
«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից շարունակում են տարածվել ինքնահռչակ հայտարարություններ՝ ստիպելով ինձ, արդեն հրապարակային, արձագանքել սույն ինքնիրավչությանը՝ զերծ պահելով հանրությանը կեղծիքներից։ Եվ այսպես. «Հանուն Հանրապետության» ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հիմնադրվել է 2020թ.-ի սեպտեմբերի 21-ին հիմնադիր համագումարով։
Ո՞ր արժանիքի համար է թաղապետի 400 հազար աշխատավարձը դառնում 800 հազար. Անի Խաչատրյան:
Վահան Քերոբյանը խաղատնային ցանցը զարգացնող ծրագիր է բերել Կառավարությունից եւ արտոնյալ պայման է ուզում. Ջանջուղազյանը մտահոգված է:
Սեյսմոլոգները երկրաշաժ են գանցել Ալյասկայի նահանգի տարածքում:
«Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ, ընդհակառակը՝ մենք կողմ ենք»,- այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնապես բացառում եմ Հայաստանի ԶՈւ կողմից որեւէ սադրիչ գործողություն. առաջարկում եմ սահմանին տեղակայել ՀԱՊԿ մոնիթորինգի խումբ:
Կառավարության այսօրվա նիստը գործադիրը սկսեց սահմանային իրավիճակի քննարկմամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չնայած Հայաստանի և միջազգային հանրության գործադրած ջանքերին, հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ իրադրությունը չի կայունանում։
Ադրբեջանն իր գործողություններով վարկաբեկում է եռակողմ հայտարարությունները. Նիկոլ Փաշինյան:
Երևանի ավագանու արտահերթ նիստը` ՈւՂԻՂ:
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհի հետեւանքով եւս երեք զինվորականներ տուժել են: Ընդհարման ընթացքում ոչնչացվել են հինգ զինյալներ: Այլ մանրամաներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։
Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում եւ խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը:
«Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան․ «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել, որովհետեւ ՌԴ-ին ձեռ է տալիս Սյունիքի միջանցքը։ Ուզում է դրանով կտրել Հայաստանը Եվրոպայից, որովհետեւ Ռուսաստանն ու Թուրքիան դեմ են, որ Հայաստանը միջազգային տարանցիկ ճանապարհ դառնա՝ Իրանով, Հնդկաստանով, Չինաստանով գնացող ճանապարհը»։
Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ինչի մասին երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց ՀՀ ՊՆ-ն և ինչի շուրջ էր այդ հանդիպումը։
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։
Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հուլիսի 28-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Պերուի ափերից ոչ հեռու:
Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Ներկայումս շուրջ 18 միլիոն աֆղաններ ապում են հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը՝ Քաբուլի նախագահական պալատում հանդես գալով երկրի իշխանությունների հետ հանդիպմանը։
Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 3 177 դեպք, ինչը դարձել է հերթական հակառեկորդը:
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրայի նահանգում ակտիվացած Սինաբունգ հրաբուխը 4 500 մետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: Հուլիսի 28-ին այդ մասին հայտնել է CNN Indonesia լրատվական պորտալը՝ վկայակոչելով Հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պուտուրային:
Ապրիլյան հանձնաժողովի շրջանակում բազմաթիվ պետական և ռազմական գաղտնիքներ լսեցին մարդիկ, որոնք հեռու էին ռազմական գործից, չի բացառվում, որ «կասկածելի» շփման շրջանակներ ունեին, ուստի դեռ պետք է քննել, թե որքանով այս շրջանակում բացահայտումները մոտեցրին արցախյան վերջին պատերազմը, և որքանով այս հանձնաժողովը կամ այդ շրջանակում վստահված տվյալները «հետախուզական» առաքելություն իրականացրեց և «արտահոսեցին»: