«ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը: Վերջին 3 տարիներին Բաքուն Վաշիգտոնից շուրջ 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել»,
Հնդկաստանի հյուսիսային հատվածներում մուսսոնային անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Ախորժակը ուտելիս է բացվում. անցնող ամիսներին Ադրբեջանը, արձանագրելով Հայաստանի իշխանությունների զիջողական, պարտվողական, կրավորական կեցվածքը, որոշել է ավելի շատ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Պատահական չէ, որ մայիս ամսից ՀՀ տարածքում գտնվում են ադրբեջանական զորախմբեր և գրեթե արձագանք չկա իշխանությունների կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ուզում եք ունենալ Հայաստան, էդ երկու վախի մոտիվատորները պետք ա վերականգնել, այլ տարբերակ չկա»։
Մինչ Երասխում և Վարդենիսում շարունակվում է ադրբեջանական ագրեսիան, ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հանգիստն է վայելում Կիպրոսի Պրոթարաս թանկարժեք հանգստավայրի հյուրանոցներից մեկում:
Հիմա փորձում ենք երկխոսություն ծավալել Էկոնոմիկայի նախարարության հետ։ Եթե մի կողմից՝ Ֆինանսների նախարարությունը կհայտարարի, որ ծրագիրը դադարեցնում են, մյուս կողմից՝ կառաջարկի, օրինակ, հիպոթեքային վարկավորման տոկոսները 12 տոկոսից իջեցնել 2-4 տոկոսի, ապա մենք այդ առաջարկը կողջունենք, չէ՞ որ հիպոթեքային շուկան զարգացնելու համար Հայաստանին տրվում են 2 տոկոսանոց վարկեր, որոնք 12 տոկոսով են հասնում մեր քաղաքացիներին։ Հիմա մենք առաջարկում ենք հետևյալը՝ եթե դադարեցնում եք եկամտահարկի վերադարձը, ապա եկեք վարկերի տոկոսադրույքը իջեցնելու գործիքը կիրառենք։
Իրավապահ մարմինների գնահատմամբ՝ հեղեղումների պատճառով ընդհանուր առմամբ տուժել է 766 մարդ:
Մասնագետների խոսքով՝ օդի փորձաքննությունը ցույց է տվել, որ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգություն է առաջացնում Միավորված ազգերի կազմակերպության մոտ:
Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին:
Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են հուլիսի 28-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շենթոփի խոսքի սղագրությունը՝ նշելով, որ համատեղ բանակի ստեղծման մասին որևէ խոսք չի գնացել:
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակելիությունն աճել է8 տոկոսով, իսկ մահացությունը՝ 21 տոկոսով:
Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է հատկացնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում, որտեղ գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը:
Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները հայ-ադրբեջանական սահմաններին: Մայիսի 12-ից սահուն կերպով հայ-ադրբեջանական սահման տեղափոխված ադրբեջանական սադրանքները ժամանակ առ ժամանակ բռնկվում են սահմանի տարբեր հատվածներում:
Իրաքի հակաահաբեկչական վարչության աշխատակիցները երկրի տարբեր նահանգներում ձերբակալել են ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 14 անդամի: Այս մասին հայտնել է Իրաքի զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:
«Դեռ ես որևէ պատասխան չեմ ստացել, թեպետ հրապարակավ եմ խնդրել պարզաբանում: Եվ անհրաժեշտություն կա հասկանալու՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքով նոյեմբերի 9-ին անակնկալ կերպով ստորագրեց հրադադարի փաստաթուղթ, որը ոչ միայն հրադադարի փաստաթուղթ էր, այլ մի շարք տարածքների հանձնման»,- նշեց Թագուհի Թովմասյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
Գերմանիայի բնակիչների կեսից ավելին ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչը:
Հանկարծակի սկսեցին կրակ բացել մեր ուղղությամբ. պատմում են վիրավորները:
Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման հիմքում դրված պատահական ընտրության սկզբունքը երաշխավորում է դատավորների անկախությունը, ինչպես նաև դատավարության կողմերի՝ արդար դատաքննության իրավունքը:»
ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։
Այսօր, ըստ էության, Գեղարքունիքի հատվածում տեղի են ունեցել մարտավարական նշանակության մարտեր՝ կոնկրետ բարձունքի, դիրքի համար:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին:
Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը վարույթ է ընդունել ՀՀ քննչական կոմիտեն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև պատվերով, շահադիտական նպատակով, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: