Բաժիններ՝

Աֆղանստանի 18 միլիոն բնակիչ ապրում է հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում. ՄԱԿ

Ներկայումս շուրջ 18 միլիոն աֆղաններ ապում են հումանիտար սուր ճգնաժամի պայմաններում: Հուլիսի 28-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը՝ Քաբուլի նախագահական պալատում հանդես գալով երկրի իշխանությունների հետ հանդիպմանը։

«Ես ասում եմ առաջին հերթին ոչ վերջերս «Թալիբանի» առաջշարժման մասին,- նշվում է Լայոնսի ելույթում, որը հրապարակվել է այդ առաքելության կայքում:- Դա նույնպես անհանգստացնում է մեզ, բայց ամենից առաջ մեզ անհանգստացնում է, որ այժմ 18 միլիոն աֆղաններ հումանիտար սուր ճգնաժամի ճիրաններում են: Դա կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ, դա երկրի բնակչության կեսն է: Այդ մարդիկ այժմ տանում են կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը, ապրում են երկարատեւ երաշտի եւ սրվող ռազմական դիմակայության պայմաններում: Վերջերս խաղաղ բնակչության պաշտպանության մասին՝ մեր կիսամյա զեկույցում մենք նշեցինք, որ այդ ժամանակամիջոցում զոհվել են ավելի շատ աֆղաններ, քան երբեւէ, կրկնապատիկ ավելի անցյալ տարվա ցուցանիշից: Հիմնականում մեղքը «Թալիբան» շարժմանն է:

«Առանձնահատուկ մտահոգություն է հացուցում, – նշել է Լայոնսը,- կառավարության կողմից վերահսկողության կորուստը սահմանային կետերի նկատմամբ: Այժմ «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո գտնվող սահմանային կետերն անցյալ տարի զգալի եկամուտ են բերել կառավարությանը՝ բյուջե բոլոր մուտքերի մոտավորապես մեկ երրորդը»: «Միջազգային դոնորները պատրաստ են հումանիտար օգնություն ցույց տալու Աֆղանստանին, բայց դրա համար անհրաժեշտ է անհապաղ կայուն խաղաղություն հաստատել եւ հումանիտար կազմակերպություններին տրամադրել երկրի բոլոր շրջաններ մուտքի հնարավորություն»,- ընդգծել էԼայոնսը:

Կառավաական ուժերի եւ թալիբների միջեւ բախումները դարձել են ավելի հաճախակի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարեց Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասհամանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերումը: Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացնում էհարձակման տեմպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս