Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբուխը 4,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրայի նահանգում ակտիվացած Սինաբունգ հրաբուխը 4 500 մետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: Հուլիսի 28-ին այդ մասին հայտնել է CNN Indonesia լրատվական պորտալը՝ վկայակոչելով Հրաբխագիտության եւ երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պուտուրային:
«Սինաբունգ հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:20-ին, մոխրի սյան բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի»,- ասել է Արմեն Պուտուրան: Նա հավելելէ, որ ժայթքումը տեւել է 12 րոպե 22 վայրկյան:
Արմեն Պուտուրան նշել է, որ հրաբխին տրվել է վտանգի երրորդ մակարդակ. հնարավոր են ժայթքումներ երկու շաբաթվա ընթացքում: Իշխանությունները բնակչությանը հորդորել են խուսափել հրաբխի գագաթից 3 կիլոմետր շառավղով գոտուց, ինչպես նաեւ զգուշանալ ցեխի հոսքերից: 2010 թվականի օգոստոսին տեղի է ունեցել հրաբխի առաջին ժայթքումը վերջին 400 տարվա ընթացքում: 2014 թվականի փետրվարին հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվել է 14 մարդ: Ինդոնեզիայում առանձնանում են հրաբուխների վտանգի չորս մակարդակներ. նորմայի մակարդակ, զգոնության մակարդակ, բարձր պատրաստության մակարդակ եւ տագնապի մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: