
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Ամրամ Մակինյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հետախուզվում են հետախուզման հիմքերը…
Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ
1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին
Իհարկե չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:
Օրենք, համավարակ, կարանտին. չէ, չենք լսել…»: