Աֆրիկայում կորոնավիրուսի պիկը դեռ առջևում է. ԱՀԿ
Աֆրիկայում կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել իր պիկին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ հանրային առողջապահության սպառնալիքների առկայությունը, լայնամասշտաբ թեստավորման խնդիրները վատթարացնում են ընթացիկ համաճարակային իրավիճակը: ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման հարցերով ծրագրի ղեկավար Միշել Յաոն:
Աշխարհում վարակվածների թվի 1,5 տոկոսը բաժին է ընկնում Աֆրիկա մայրցամաքին: Այդ ցուցանիշը շարունակում է աճել, թեպետ աճը հիմնականում նկատվում է մի քանի երկրներում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում, Կամերունում և այլն:
«Այդ երկրներին բաժին է ընկնում վարակվածների մեծ թիվը, սակայն նրանցից և ոչ մեկը չի հասել վարակի պիկին: Թեպետ, օրինակ, Բուրկինա Ֆասոյում կարող ենք նկատել որոշակի նվազում: Մենք պետք է ապահովենք, որ բոլորը, նույնիսկ նրանք, որոնք վարակվել են, սակայն ախտանշաններ չունեն, ներառվեն վիճակագրությունում: Այսպիսով, Աֆրիկայում մասշտաբային թեստավորման խնդիրը դեռ լուծված չէ: Այնպես որ, ընդհանուր առմամբ, վարակը տարածվում է»,-նշել է նա: